Պենտագոնում սկսել են իշխանության փոխանցման գործընթացը Ջո Բայդենին
12:08
24 Նոյեմբեր 2020
215
ԱՄՆ Պնախարարությունում սկսվել է ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենին իշխանության փոխանցման գործընթացը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, ԱՄՆ Ընդհանուր ծառայությունների վարչությունը փաստացի ճանաչել է Բայդենի հաղթանակը եւ պատրաստակամություն հայտնել սկսել նախագահական լիազորությունների փոխանցման գործընթացը։
Արդեն այսօր հայտնի է դարձել, որ Պենտագոնը կապ է հաստատել Բայդենի թիմի եւ Ընդհանուր ծառայությունների վարչության հետ, այդ գործընթացն իր մասով սկսելու համար։