Իլհամ Ալիև. «Ամեն դեպքում մենք Աղդամը կվերցնեինք»

10:39   24 Նոյեմբեր 2020    603

Դեռ վաղ է բացահայտել պատերազմի բոլոր գաղտնիքները: Հետագայում ի հայտ կգան շատ հետաքրքիր հարցեր: Բայց այսօր կարող եմ լիովին վստահորեն ասել, որ Աղդամի գործողությունը պլանավորված էր: Ամեն դեպքում մենք Աղդամը կվերցնեինք: Բայց մեծ թվով կորուստներ կլինեին: Ուստի նոյեմբերի 9-ին Շուշան ու մեր 70-ից ավելի գյուղերն ազատագրելուց հետո թշնամու մեջքը կոտրվեց, նա հանձնվեց, բարձրացրեց սպիտակ դրոշ, կատարեց իմ պայմանները և ընդունեց իր պարտությունը:

Այս մասին Աղդամի մզկիթի առջեւ ելույթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Պատերազմի գրեթե առաջին օրերից, իմ բազմաթիվ հարցազրույցներում և ժողովրդին ուղղված կոչերում, ես ասացի, որ - այս ամենը կարելի է վերացնել, ամեն ինչ փաստաթղթավորված է – ամսաթիվ տվեք մեզ: Ես ասացի ՝ Փաշինյան, դու ինքդ, ոչ թե քո արտգործնախարարը կամ պաշտպանության նախարարը, որին աշխատանքից հեռացրեցին այս պարտության համար, դու ՝ Փաշինյան, պետք է մեզ ամսաթիվ տաս, դու, ինքդ պիտի ասես, և ես դրան հասա», - ասել է պետության ղեկավարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները