Նավթը համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալ

11:33   24 Նոյեմբեր 2020    217

Նավթի «Brent» եւ «WTI» էտալոնային տեսակները համաշխարհային շուկայում շարունակում են գնաճ արձանագրել։

Մասնագետները սա բացատրում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման բնագավառում արձանագրած հաջողություններով, ինչը շուկային հույսեր է ներշնչել, որ համավարակը կվերջանա եւ տնտեսությունը կվերականգնվի, կյանքը կվերադառնա բնականոն հուն։

Ըստ միջազգային բորսայական սակարկությունների տվյալների, Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների մեկ բարելը թանկացել է 0,41 դոլարով եւ հասել 46,47 դոլարի։ Նյու-Յորքի «NYMEX» բորսայում «WTI» տեսակի նավթի մեկ բարելը հունվարյան ֆյուչերսների համար թանկացել է 0,44 դոլարով եւ հասել 43,50 դոլարի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավթը  


Վերնագիրի այլ պիտակները