Իլոն Մասկն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում երկրորդ տեղն է զբաղեցրել

12:43   24 Նոյեմբեր 2020    205

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը, ով «Tesla և SpaceX» ընկերությունների սեփականատերն է, աշխարհի ամենահարուստ մարդկանց Bloomberg-ի վարկանիշային աղյուսակում երկուշաբթի զբաղեցրել է երկրորդ տեղը։ Ֆոնդային բորսաներում Tesla –ի բաժնետոմսերի գնի աճի ֆոնին նրա կարողությունն ավելացել է 7․2 մլրդ դոլարով՝ հասնելով 128 մլրդ դոլարի։

Իր կարողությամբ Մասկն առաջ է անցել Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսից (մոտ $128 մլրդ) և զիջում է միայն Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսին ($182 մլրդ)։ Գեյթսն այժմ երրորդ հորիզոնականում է։

Վերջին 12 ամիսներին Մասկի կարողությունն ավելացել է մոտ 100 մլրդ դոլարով։ Այդ ընթացքում աշխարհի ամենահարուստ 500 մարդկանցից ոչ ոք այդքան արագ չի մեծացրել իր կապիտալը։ Հունվարին Մասկը եղել է Bloomberg-ի ցուցակի 35-րդ տեղում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Bloomberg  


Վերնագիրի այլ պիտակները