Բրիտանիան չեղարկում է համընդհանուր լոքդաունը

14:26   24 Նոյեմբեր 2020    215

Հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կվերացնի ընդհանուր լոքդաունը և կանցնի կարանտինի տեղական սահմանափակումների եռաստիճան համակարգի, հաղորդում է Bloomberg-ը:

Վարչապետ Բորիս Ջոնսոնը հաստատել է, որ ընդհանուր կարանտինը կավարտվի հաջորդ շաբաթ, այն կփոխարինվի տեղական սահմանափակումների ավելի կոշտ եռաստիճան համակարգով, որը պետք է գործի մինչև հաջորդ գարուն:

Այսպիսով, երկրի բոլոր գոտիներում կբացվեն խանութները, գեղեցկության սրահներն ու մարզադահլիճները, բացօթյա սպորտային միջոցառումներին կկարողանա ներկա գտնվել մինչև 4000 հանդիսատես։

Համայնքների պալատին ուղղված հայտարարության մեջ Ջոնսոնը նշել է, որ կառավարությունը համագործակցում է Ուելսի, Հյուսիսային Իռլանդիայի և Շոտլանդիայի վարչակազմերի հետ մի ծրագրի շուրջ, որը թույլ կտա մարդկանց Սուրբ Ծննդյան օրը տեսնել իրենց սիրելիներին:

«Այնուամենայնիվ, ծանր ձմեռ կլինի. Սուրբ Ծնունդը չի կարող լինել սովորականի նման, և կա երկար ճանապարհ դեպի գարուն», – նշել է Ջոնսոնը:

Նա ասել է, որ անհրաժեշտ է համառորեն պայքարել վիրուսի դեմ, քանի դեռ պատվաստանյութերն օգնության չեն հասել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջոնսոն  


Վերնագիրի այլ պիտակները