Լավրովն ու Զարիֆը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում
20:04
24 Նոյեմբեր 2020
544
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել: Արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը Ղարաբաղում:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:
Նշվել է, որ նախարարները քննարկել են Ղարաբաղում առկա իրավիճակը` հաշվի առնելով հակամարտության գոտում լիակատար հրադադար հաստատելու համար ռուսական կողմի ջանքերը, ինչպես նաև ռազմական գործողություններից տուժած խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: