Իլհամ Ալիեւը Պուտինի հետ քննարկել է նոյեմբերի 10-ի հայտարարությունը

22:01   24 Նոյեմբեր 2020    565

Նոյեմբերի 24-ին հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նոյեմբերի 10-ի Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության դրույթների կատարման հետ կապված հարցեր, գոհունակություն հայտնվել շարունակական հրադադարի, Ռուսաստանի խաղաղապահ առաքելության ղեկավարության և Ադրբեջանի համապատասխան կառույցների ղեկավարության միջև սերտ կապեր հաստատելու կապակցությամբ:

Պետությունների ղեկավարները քննարկել են նաև ադրբեջանցի և հայ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու հարցերը: Զրույցի ընթացքում քննարկվել են տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման և տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցերը` համաձայն նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության կետերի: Նրանք համոզմունք հայտնեցին, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն կապահովվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները