ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական 3 ընկերության նկատմամբ

22:16   24 Նոյեմբեր 2020    248

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական 3 կազմակերպության նկատմամբ՝ Իրանի, Սիրիայի և ԿԺԴՀ-ի նկատմամբ զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին օրենքի համաձայն:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է ԱՄՆ Դաշնային ռեեստրի հայտարարության մեջ, որը հրապարակել է ԱՄՆ Պետքարտուղարությունը:

Խոսքը «Авиазапчасть» (քաղաքացիական նշանակության ավիացիոն տեխնիկայի սպասարկում - խմբ.), «Элекон» (էլեկտրական միակցիչների և մալուխների արտադրություն) և Nilco Group (շինարարություն) ընկերությունների մասին է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այսուհետ ամերիկացի ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելվում է գործարքներ կնքել այդ ընկերությունների հետ: Պատժամիջոցների ժամկետը երկու տարի է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները