Նևադայում և Փենսիլվանիայում քվեարկության արդյունքներով հաղթել է Ջո Բայդենը

23:51   24 Նոյեմբեր 2020    396

ԱՄՆ Նևադա նահանգի Գերագույն դատարանը երեքշաբթի պաշտոնապես հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները տվյալ նահանգում:

Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը հաղթանակ է տարել դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը: Նևադայում հաղթանակի արդյունքում գործիչն ընտրիչների 6 ձայն կստանա:

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Փենսիլվանիա նահանգի իշխանությունները ևս հրապարակել են նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն հաղթանակն անցել է դեմոկրատ գործչին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համապատասխան հայտարարությունն իր թվիթերյան էջում հրապարակել է Փենսիլվանիայի նահանգապետ Թոմ Վուլֆը: Նահանգում հաղթանակն ապահովում է ընտրիչների 20 ձայն:

Նևադայում Բայդենը ստացել է ընտրողների ձայների 50,06 տոկոսը, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 47,67: Նշվում է, որ Բայդենը Թրամփից առաջ է անցել ավելի քան 33,5 հազար ձայնով:

Փենսիլվանիայում ձայների տարբերությունը կազմել է ավելի քան 80 000: Բայդենի օգտին քվեարկել է ընտրողների 50 տոկոսը, իսկ Թրամփի օգտին՝ 48,8:

Համընդհանուր ընտրություններն ԱՄՆ-ում կայացել են նոյեմբերի 3-ին: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների հրապարակած նախնական տվյալների՝ Բայդենը ստացել է հաղթանակի համար անհրաժեշտ 270 ձայնն ընտրիչներից: Ընտրությունների արդյունքով կընտրվեն նաև փոխնախագահը, Սենատի 435 անդամներ, Ներկյացուցիչների պալատի 35 անդամներ, 13 նահանգապետեր, ՏԻՄ ներկայացուցիչներ:

Նահանգների իշխանությունները պարտավորվել էին մինչև նոյեմբերի 23-ն ավարտել փոստով ստացված քվեաթերթիկների հաշվարկը: Մինչև դեկտեմբերի 12-ը պետք է հրապարակվեն բոլոր նահանգների վերջնական արդյունքները: Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 20-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները