ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ խաղաղ բանակցությունների արդյունքը կազդի Աֆղանստանին ապագա միջազգային աջակցության չափի ու ծավալի վրա, եւ Վաշինգտոնը մեկ տարի հետո կվերանայի առաջընթացը:
«Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու նախագահ Դոնալդ Թրամփի այս ամսվա սկզբի որոշումը չի նշանակում քաղաքականության փոփոխություն»,- Ժնեւում անդամավճարների հայտարարման համաժողովում նշել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դեւիդ Հեյլը, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
«Մենք պատրաստ ենք աջակցել Աֆղանստանին, եւ այդ նպատակով 600 միլիոն դոլար ենք հատկացրել 2021 թվականին քաղաքացիական օգնության կարիքների համար: Գումարի կեսը հասանելի կլինի խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացին համընթաց»,- ասել է նա:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՄՆ