Ֆրանսիայում վերջին 1 օրում կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց թիվը գերազանցել է 50 հազարը

08:25   25 Նոյեմբեր 2020    201

Ֆրանսիայում վերջին 1 օրում կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց թիվն ավելացել է 458-ով և գերազանցել 50 հազարը:

Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի սանիտարական ծառայության տրամադրած տվյալներին:

Նշվում է, որ երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 50 237 դեպք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

1 օրում Ֆրանսիայում հայտնաբերվել է վարակման 9155 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր գրանցվել է 2 153 815 նոր դեպք:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիայում դեկտեմբերի 15-ից կարող է չեղարկվել կարանտինի ռեժիմը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները