Հայաստանի բնակչությունը չի հանձնում զենքերը

00:40   25 Նոյեմբեր 2020    447

Հայաստանի ռազմական ոստիկանությունը կոչ է արել Ղարաբաղում ռազմական գործողությունների մասնակիցներին հանձնել զենքերը:

Այս մասին հայտարարել է Հայաստանի ռազմական ոստիկանությունը, հաղորդում է Hayatsk.info-ն։

Նշվել է, որ մարտերի ընթացքում քաղաքացիները զենք են ստացել ու մեկնել մարտական գոտի, բայց հրադադարից հետո զենքերը չեն հանձնել:

«Ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է կամավոր կամ այլ հիմունքներով զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին կամավոր հանձնել ռազմական գործողությունների ընթացքում տարբեր ձևերով ձեռք բերված կամ առգրավված զենքերը», - ասված է հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները