Սպիտակ տունը սկսում է Սուրբ Ծննդի նախապատրաստությունները
10:25
25 Նոյեմբեր 2020
354
Սուրբծննդյան տոներին ընդառաջ տոնածառ է տարվել Սպիտակ տուն: Տեսանյութը սոցցանցերում տարածել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը:
Ավանդույթի համաձայն՝ նախագահի նստավայրի մուտքի մոտ ամանորյա տոնածառն անձամբ դիմավորել է ԱՄՆ առաջին տիկինը:
«Ամեն տարի տոնածառի մուտքը Սպիտակ տուն բերում է տոնական ջերմություն։ Այս տարի տոնածառը կրկին կուրախացնի նրանց, ովքեր Սպիտակ տուն կայցելեն տարվա ամենագեղեցիկ ժամանակահատվածում», – Facebook- ի իր էջում նշել է Մելանյա Թրամփը:
Գրեթե վեց ոտնաչափ բարձրությամբ սոճին Սպիտակ տուն է բերվել Արևմտյան Վիրջինիայից: