Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվն անցել է 60 միլիոնը

10:38   25 Նոյեմբեր 2020    266

Նոր տեսակի կորոնավիրուսային վարակի բռնկումից ի վեր մոլորակի ավելի քան 60 մլն բնակիչ վարակվել է այդ վիրուսով։ Միայն վերջին մեկ օրվա ընթացքում ի հայտ է բերվել ավելի քան 542 հազար նոր վարակակիր։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին են վկայում «Worldometers»-ի տվյալները։

Մինչ օրս աշխարհում կորոնավիրուսի հարուցած բարդություններից մահացել է 1․4 մլն մարդ, 41․5 մլն-ը՝ ապաքինվել։

Հիվանդացության , մահվան և անցկացված թեստերի քանակով առաջատարը մնում է ԱՄՆ-ը։ Երկրում մինչ այժմ վարակվել է մոտ 13 մլն բնակիչ, մահացել՝ 265․9 հազարը։ Հիվանդացության ցուցանիշով երկրորդ տեղում Հնդկաստանն է (9,2 մլն), երրորդում՝ Բրազիլիան (6,1 մլն)։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները