«Արտահերթ ընտրություններ չեն լինի». Փաշինյան

11:14   25 Նոյեմբեր 2020    359

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երկրում ներքաղաքական լարվածությունը շարունակվում է:

Hayatsk.info-ի փոխանցմամբ ՝ Փաշինյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ չնայած լարվածությանը ՝ ընդդիմության կողմից արված կոչերը լայն աջակցություն չեն ստացել հայ հասարակության շրջանում:

Նա ասել է, որ շատերին, նույնիսկ իրեն, դուր չի գալիս ներկա իրավիճակը, բայց այլ տարբերակ չկա:

Փաշինյանն, ընդ որում, նշել է, որ շատերին եւ անձամբ իրեն դուր չի գալիս ստեղծված իրավիճակը, բայց հանրության շրջանում ըմբռնում կա, որ այլ ընտրություն չի եղել։ «Անկեղծ ասած, ես եւս այնքան էլ գոհ չեմ, մենք բոլորս ենք դժգոհ այն իրավիճակից, որը մեզ մոտ ստեղծվել է։ Բայց պետք է հասկանալ, թե ինչ այլընտրանքներ ունենք։ Հայ հանրությունը համաձայն է, որ այն իրավիճակում, երբ ստորագրվեց այդ փաստաթուղթը, չկար ոչ մի իրական այլընտրանք, որը մեզ համար ավելի լավը կլիներ»,- կարծում է նա։

Ի պատասխան արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորության մասին հարցին, որը կոչ են անում նրա ընդդիմախոսները, Փաշինյանն ընդգծել է երկրի համար առաջնահերթ անհրաժեշտությունը ներկայումս այլ խնդիրների վրա կենտրոնանալն է, առաջին հերթին քաղաքական եւ տնտեսական կայունության ու անվտանգության վրա։

«Հիմա Հայաստանի Հանրապետության կառավարության եւ բոլոր քաղաքական ուժերի առաջնահերթ խնդիրը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության լիարժեք կայունության եւ անվտանգության վերականգնումը։ Ես նկատի ունեմ ոչ միայն ներքին անվտանգությունը, այլ նաեւ արտաքին։ Ես վեցամսյա ժամանակահատվածի համար «ճանապարհային քարտեզ» եմ հրապարակել, եւ առաջիկա վեց ամիսներին մենք պետք է աշխատենք իրավիճակի կայունացման վրա։ Դրանից հետո մենք կխորհրդակցենք հանրության, ժողովրդի, քաղաքական ուժերի հետ եւ որոշում կկայացնենք հետագա իրադարձությունների եւ հետագա քայլերի վերաբերյալ»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Փաշինյան  


Վերնագիրի այլ պիտակները