Բեռլինում մեքենա է բախվել Մերկելի գրասենյակի դարպասին
14:04
25 Նոյեմբեր 2020
296
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Բեռլինում մեքենա է բախվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակի դարպասին:
Hayatsk.info-ն հայտնում է, որ այլ մանրամասներ չկան, «Reuters»-ին պատմել է ականատեսը:
Չորեքշաբթի առավոտյան Մերկելը պետք է տեսաժողով անցկացներ գերմանական երկրամասերի վարչապետների հետ, որի ընթացքում պետք է քննարկվեին լոքդաունի երկարացումը և կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հետագա քայլերը: