Բայդենը խոստացել է, որ իր նախագահությունը Օբամայի «երրորդ ժամկետը» չի դառնալու

15:08   25 Նոյեմբեր 2020    248

Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը, որը հայտարարել է ընտրություններում իր հաղթանակի մասին, վստահեցրել է, որ իր իշխանությունը չի դառնա ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի «երրորդ ժամկետը»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա ասել է «NBC» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Սա Օբամայի երրորդ ժամկետը չէ, քանի որ մենք բոլորովին այլ աշխարհի հետ ենք բախվում, ի տարբերություն Օբամայի և Բայդենի վարչակազմերի», – վստահեցրել է քաղաքական գործիչը:

Բայդենը նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «փոխել է լանդշաֆտը»: Նրա խոսքով՝ Սպիտակ տան ներկայիս ղեկավարի պատճառով երկիրը «միայնակ» է մնացել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները