Հետազոտությունը ցույց է տվել, թե հաքերները որ երկրներից են ավելի հաճախ հարձակվում

18:52   25 Նոյեմբեր 2020    222

Կիբեռհանցագործները ավելի հաճախ հարձակումներ են կատարում Չինաստանից, Իրանից, Հյուսիսային Կորեայից եւ Ռուսաստանից, նշված է Group-IB միջազգային ընկերության «Hi Tech Crime Trends» 2020 զեկույցում:

«Հատուկ ծառայությունների կիբեռդիմակայման մրցավազքի քարտեզում ամենամեծ թվով խմբերը կենտրոնացած են Չինաստանում՝ 23 խումբ, Իրանում՝ 8 խումբ, Հյուսիսային Կորեայում եւ Ռուսաստանում՝ 4-ական խումբ, Հնդկաստանում՝ 3 խումբ, Պակիստանում եւ Գազայի հատվածում՝ 2-ական խումբ։ Հակավարկանիշը եզրափակում են Վիետնամը, Թուրքիան եւ Հարավային Կորեան՝ յուրաքանչյուր երկրում 1-ական խումբ»,- նշված է փաստաթղթում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

2019 թվականի երկրորդ կիսամյակին – 2020 թվականի առաջին կիսամյակին ամենաշատ հարձակման է ենթարկվել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, որի հանդեպ հետաքրքրություն են դրսեւորել Չինաստանից, Հյուսիսային Կորեայից, Իրանից եւ Պակիստանից կառավարամետ խմբերը․ այս տարածաշրջանում ընդհանուր 34 արշավ է անցկացվել։ Երկրորդ տեղում են հայտնվել եվրոպական երկրները (22 արշավ), որոնցով հիմնականում հետաքրքրվել են Չինաստանից, Պակիստանից, Ռուսաստանից եւ Իրանից խմբերը։

Հաջորդում են Միջին Արեւելքը եւ Աֆրիկան․ այս երկրներում անցկացվել է 18 արշավ՝ հիմնականում Իրանից, Պակիստանից, Թուրքիայից, Չինաստանից եւ Գազայից հաքերների կողմից։ Ընդ որում՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ամենաքիչ հարձակման ենթարկվող տերություններն են՝ 15 արշավ է անցկացվել ԱՄՆ-ում եւ 9 արշավ՝ Ռուսաստանում։ Հարձակվողների կազմը երկու երկրի համար էլ նույնն է․ դրանք հիմնականում Չինաստանից, Հյուսիսային Կորեայից եւ Իրանից խմբերն են։ Ռուսաստանում գրանցվել է ղազախական հատուկ ծառայությունների մեկ հարձակում, ԱՄՆ-ում հաքերներ են հարձակվել նաեւ Գազայի հատվածից եւ Պակիստանից, նշված է զեկույցում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները