Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Զարիֆի հետ վիդեոկոնֆերանսի ձևաչափով

22:05   25 Նոյեմբեր 2020    534

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հանդիպել են վիդեոկոնֆերանսի ձևաչափով:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ԱԳՆ-ին, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ողջունելով մյուս կողմին գոհունակությամբ նշեց մեր երկրի և Իրանի միջև արդյունավետ համագործակցությունը:

Նախարարը շեշտեց, որ հանդիպումն անցկացվել է նշանակալից այն օրը, երբ Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները մտան Քալբաջար: Նա շնորհակալություն հայտնեց իրանական կողմին՝ Ադրբեջանի պատմության մեջ հատուկ ժամանակահատվածում մեր երկրի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սատարելու ու արված հայտարարությունների համար:

Ջեյհուն Բայրամովը տեղեկացրեց իր զրուցակցին, որ ադրբեջանա-իրանական սահմանն ամբողջությամբ վերականգնվել է: Նախարարն ասաց, որ Ադրբեջանի Հանրապետության տարածքների ազատագրումը նոր հնարավորություններ ու հեռանկարներ ստեղծեց հարեւան ու բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ավելի լայն համագործակցության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները