Իլոն Մասկը Եվրոպայի համար էժան էլեկտրաքար է խոստացել

23:52   25 Նոյեմբեր 2020    204

Tesla ընկերությունը պատրաստվում է թողարկել կոմպակտ էլեկտրամոբիլ՝ ստեղծված հատուկ Եվրոպայի համար։

Այս մասին Իլոն Մասկը հայտնել է տեսահարցազրույցում՝ նվիրված Գերմանիայում «Գիգագործարանի» կառուցմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մասկը նշել է, որ քաղաքային խիտ կառուցապատումների պայմաններում Model S-ը եւ Model X-ը եվրոպացի վարորդների համար կարող են չափից ավելի մեծ լինել։ Ընկերությունում մտածում են հեթչբեք թափքով կոմպակտ էլեկտրամոբիլի շուրջ, որի արտաքին տեսքը մշակում է ընկերության եվրոպական դիզայն-ստուդիան, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Կոմպակտ էլեկտրաքարի արժեքը կարող է կազմել 25 հազար դոլար։ Համեմատության համար՝ ֆրանսիացի գնորդի համար առավել մատչելի Model 3-ը արժե 50 հազար եվրո։

Hayatsk.info

Հեշթեգներ: Tesla  


Վերնագիրի այլ պիտակները