ԱՄՆ պաշտպանության նախարարը գտնվում է Մերձավոր Արևելքում

09:07   26 Նոյեմբեր 2020    284

Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերը այցով գտնվում է Մերձավոր Արևելքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է ԱՄՆ Պաշտպանության նախարարությանը:

Սա Միլլերի առաջին արտասահմանյան ուղևորությունն է Պենտագոնի ղեկավարումը ստանձնելուց հետո։

Ըստ հաղորդագրության, Միլլերը մտադիր է հանդիպել տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ ռազմական անձնակազմի, նրանց հրամանատարության և «ընդունող երկրների ղեկավարների» հետ:

«Կքննարկվեն անվտանգության ոլորտի շահերն ու առաջնահերթությունները, բռնի ծայրահեղականության և վնասակար գործողությունների դեմ պայքարը, որոնք սպառնում են տարածաշրջանի ինքնիշխանությանը և կայունությանը», – ասված է հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները