«Սենատի բանաձեւը ոչ այլ ինչ է, քան սովորական թղթի կտոր». Հիքմեթ Հաջիևը

09:00   26 Նոյեմբեր 2020    641

ԱՀ նախագահի օգնական - Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է Ֆրանսիայի Սենատում այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը» ճանաչելու մասին բանաձևի նախագծի ընդունումը:

Hayatsk.info-ի փոխանցմամբ՝ Հիքմեթ Հաջիեւը ասել է. «Նախ եւ առաջ կցանկանայինք ընդգծել, որ Ադրբեջանի համար այս բանաձեւը ոչ այլ ինչ է, քան սովորական թուղթ: Հանուն նեղ քաղաքական ամբիցիաների ընդունված այս թղթի կտորը, միջազգային իրավունքի, ՄԱԿ կանոնադրության եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի կոպիտ խախտման հետ մեկտեղ, լուրջ հարցեր է առաջացնում Ֆրանսիայի մտադրությունների եւ օբյեկտիվ գործունեության վերաբերյալ` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր եւ որպես ՄԱԿ ԱԽ մշտական անդամ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հիքմեթ-Հաջիև  


Վերնագիրի այլ պիտակները