Hayatsk.info-ն հայտնում է, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կից պետքարտուղար Ժան-Բապտիստ Լեմուանն նշել է, որ Ղարաբաղի միակողմանի ճանաչումը ոչ ոքի օգուտ չի բերելու ՝ ոչ Հայաստանին, ոչ էլ Ֆրանսիային: Ըստ նրա, Սենատի այս քայլը չի ծառայում միջնորդական ջանքերին:
Պետքարտուղարը նշել է նաեւ, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հանդես է գալիս նոյեմբերի 10-ին ստորագրված հրադադարի համաձայնագրի իրագործման օգտին:
Նշենք, որ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության» մասին բանաձեւը իրավական ուժ չունի:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ֆրանսիա