Հոկտեմբերի երաշտից հետո Իսրայելին ջրհեղեղ է պատուհասել

10:08   26 Նոյեմբեր 2020    275

Հոկտեմբերյան երաշտից հետո Իսրայելում առատ և տևական տեղումները երկրի որոշ հատվածներում ջրհեղեղ են առաջացրել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «The Watchers» պարբերականը։

Վերջին օրերին Թել Ավիվում, Նես-Ցիոնում, Հայֆայում փրկարարական գործողություններ են իրականացվել՝ ուղղված հեղեղված շենքերից և մեքենաներից մարդկանց դուրսբերմանը։ Արդյունքում մի քանի տասնյակ մարդու կյանք է փրկվել։

Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ երկրի որոշ շրջաններում գրանցվել են 100-150 մմ տեղումներ։ Դա համապատասխաում է երկամսյա նորմային։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները