Ջո Բայդենը փորձում է կողմնորոշվել ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնի թեկնածուի հարցում

11:57   26 Նոյեմբեր 2020    175

Նորընտիր դեմոկրատ նախագահ Ջո Բայդենը քննարկում է փորձառու դիվանագետ, նախկին նախագահ Բարաք Օբամայի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնին ԿՀՎ տնօրե պաշտոնին նշանակելու հարցը, հաղորդում է «Reuters»-ը` վկայակոչելով իր աղբյուրը:

Բայդենը, ով պաշտոնը ստանձնում է հունվարի 20-ին, այդ պաշտոնի համար դիտարկում է նաեւ Մայքլ Մորելին, ով երկու անգամ եղել է ԿՀՎ փոխտնօրեն եւ գործակալության տնօրենի պաշտոնակատար Օբամայի օրոք:

Նա արդեն ընտրել է Օբամայի վարչակազմի երկու վետերաններին ազգային անվտանգության ոլորտում կարեւորագույն պաշտոնների համար, այդ թվում` նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենին` պետքարտուղարի պաշտոնում եւ Օբամայի օրեք ԿՀՎ-ի տեղակալ Ավրիլ Հեյնսին` ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները