Հնդկաստանի իշխանությունները արգելափակել են այդ հավելվածները` պնդելով, որ դրանք զբաղվում են այնպիսի գործունեությամբ, որը սպառնում է Հնդկաստանի ազգային անվտանգությանը: «Այդ միջոցառումները ձեռնարկվել են Հնդկաստանի ինքնիշխանությանն ու ամբողջականությանը, պետական անվտանգությանն ու հասարակական կարգին վնասող գործողություններին մասնակցության մասին այդ հավելվածների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա»,- հայտարարել է Հնդկաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:
Արգելափակված հավելվածների թվում է «Snack Video»-ն, ինչպես նաեւ «Alibaba AliExpress» պլատֆորմը, «Taobao Live» հոսքային հավելվածը եւ աշխատավայրում հաղորդագրությունների փոխանակման «DingTalk» հավելվածը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Չինաստան
Հնդկաստան