Բայց իմ առաջարկությունն Է՝ պետական լեզուն թողնել միայն ղրղզերենը: Մյուս լեզուները մենք կզարգացնենք այլ օրենքներով: Ռուսերենը պաշտոնական կարգավիճակ ունի… Այդպիսի բան չպետք Է լինի»,-Տորալիեւի խոսքը խորհրդակցության լիագումար նիստից մեջբերում Է 24.kg գործակալությունը: Նրա խոսքով՝ երիտասարդությունը դադարել Է խոսել ղրղզերենով: Նա կարծում Է, որ հարկավոր Է պայմաններ ստեղծել ղրղզերենը զարգացնելու համար՝ ապագայում այն չկորցնելու նպատակով: Ռուսաց լեզվի պաշտոնական կարգավիճակն ամրագրված Է Ղրղզստանի Սահմանադրության մեջ՝ ղրղզական լեզվի պետական կարգավիճակի հետ միասին: Հոկտեմբերի 5-ին Ղրղզստանում սկսվել են ընդդիմության ելույթները, որը չի ճանաչել հոկտեմբերի 4-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Դրանք վերաճել են անկարգությունների: Իրավապահ մարմիններն ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Բախումների ժամանակ տուժել Է 1,2 հազար մարդ, ցուցարներից մեկը զոհվել Է: Հոկտեմբերի 6-ին Ղրղզստանի ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքները ճանաչել Է անվավեր: Դրա հետ մեկտեղ ընդդիմության հանրահավաքների եւ ժողովների ընթացքում հնչել են երկրում իշխանությունը փոխելու կոչեր: Երկրի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական տվեց, իսկ հոկտեմբերի 15-ին հրաժարական Է տվել Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Հոկտեմբերի 16-ին խոսնակ Իսաեւը հայտարարել Է, որ հրաժարվում Է պետության ղեկավարի լիազորությունները կատարելուց, որից հետո Ղրղզստանի նախագահի պաշտոնակատար Է դարձել երկրի նորանշանակ վարչապետ Սադիր Ժապարովը: Նույն օրը Ղրղզստանի խորհրդարանը չեղարկել Է Բիշքեկում արտակարգ դրության ռեժիմը: Վաղաժամկետ նախագահական ընտրությունները հանրապետությունում նշանակվել են հունվարի 10-ին:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ղրղզստան