90%-ի դեպքում մրսածությունը՝ կորոնավիրուս է. Իմնաձե

16:35   26 Նոյեմբեր 2020    283

Վրաստանում գործնականում սեզոնային գրիպի դեպքեր չեն գրանցվել, ուստի մրսածության գրեթե ցանկացած դրսևորում կարող է լինել կորոնավիրուսի ախտանիշ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն:

«Դեռ սեզոնային գրիպ չկա: Այն, ինչ շրջանառվում է այսօր, 90%-ի դեպքում կորոնավիրուս է: Շատ քիչ էին սովորական գրիպի դեպքերը: Մենք գրանցեցինք նաև բոկավիրուս, որը նույնպես ընդհանուր մրսածություն առաջացնող վիրուսներից մեկն է: Կա նաև ռինովիրուս: Գործնականում, այժմ ցանկացած մրսածություն` կորոնավիրուս է»,- ասել է Իմնաձեն:

Համաճարակաբանը նշել է, որ սահմանափակումների խստացումից հետո կորոնավիրուսային հիվանդության դեպքերը չեն նվազի:

«Այս հիվանդության առավել ստոր հատկություններից մեկն այն է, որ այն կարող է լինել ասիմպտոմատիկ կամ թեթև ախտանիշներով, երբ մարդկանց մեծ մասը ընդհանրապես չի գնում բժշկական հաստատություն՝ հետազոտվելու»,- ասել է Իմնաձեն:

Նա նաև հավելել է, որ հենց դա այն պատճառներից մեկն է, որի պատճառով երկրում կարող են վարակման ավելի շատ դեպքեր լինել, քան ցույց է տալիս պաշտոնական վիճակագրությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները