Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև ընդգծել 2020 թ. նոյեմբերի 9-ին լիակատար հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման մասին ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման կարևորությունը, տեղեկացնում է
Hayatsk.info-ն։
Նրանք նշել են համատեղ հայտարարության կարևորությունը տարածաշրջանում կայուն խաղաղություն և զարգացում ապահովելու տեսանկյունից:
Նախարարները քննարկել են նաև երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև մտքեր փոխանակել միջազգային կազմակերպություններում համագործակցության ընդլայնման վերաբերյալ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ջեյհուն-Բայրամով