Ադրբեջանը նոտա է տվել Ֆրանսիային

16:50   26 Նոյեմբեր 2020    529

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ:

Այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաեւան, հաղորդում է Hayatsk.info-ն։

Նրա խոսքով ՝ դեսպանին ընդունել է արտաքին գործերի փոխնախարար Ֆարիզ Ռզաեւը եւ նրան ներկայացրել նոտա:
«Նախօրեին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված կողմնակալ բանաձևի կապակցությամբ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն: Արտաքին գործերի փոխնախարար Ֆարիզ Ռզաեւը հանդիպել է դեսպանին: Հանդիպման ընթացքում Ֆրանսիայի դեսպանին է ներկայացվել վերբալ նոտա, որն արտացոլում է Ադրբեջանի արտգործնախարարության բողոքը Սենատի կողմից ընդունված բանաձեւի դեմ:», - ասաց Աբդուլլաեւան:

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի Սենատը կողմնակալ բանաձեւ է ընդունել, որով կառավարությանը կոչ արվում ճանաչել այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջանի-ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները