«Սենատի կողմից ընդունված բանաձեւը նշանակություն չունի». Նատալի Գուլե

14:06   26 Նոյեմբեր 2020    412

Ես չեմ ընդունում այս բանաձեւի առաջարկը: Այս առաջարկը պարզ չէ պատմական, քաղաքական և դիվանագիտական տեսանկյունից: Կարծում եմ, սա միայն հայկական լոբբիի բավարարման համար է և նշանակություն չունի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս տեսակետներն է հայտնել «AzərTAc»– ին, Ֆրանսիայի Սենատի անդամ Նատալի Գուլեն:

Նատալի Գուլեն ասաց, որ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, պետք է չեզոք լինի, բայց սատարում է Հայաստանին: Սա անընդունելի է: Հիմնական անակնկալներից մեկն այն է, որ Ադրբեջանի վերաբերյալ բանաձևը ներառում է նաև Թուրքիայի դեմ հարձակումներ:

Սենատորը նշեց, որ այս անարդար բանաձեւը ոչ մի հետեւանք չի ունենա: Ֆրանսիան չի ճանաչի գոյություն չունեցող «հանրապետությունը»: Անգամ Հայաստանն ինքը չի ճանաչել այս, այսպես կոչված, «հանրապետությունը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նատալի-Գուլեն  


Վերնագիրի այլ պիտակները