ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսը մարդուն փոխանցելու հիմնական տարբերակները

17:14   26 Նոյեմբեր 2020    220

Կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, մարդուն է անցել միջանկյալ կենդանու կամ դրանց մի քանի տեսակների միջոցով, որոնց հիվանդությունը կարող էր հարմարվել: Համապատասխան տեղեկատվությունը տարածել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության լաբորատորիայի փորձագետ Ֆրենկ Քոնինգսը «Twitter»-ում ԱՀԿ-ի պաշտոնական էջում հարցուպատասխանի ընթացքում:

Ըստ Քոնինգսի ՝ «SARS-CoV-2» վիրուսը ուղղակիորեն չղջիկից ստանալու վարկածը քիչ հավանական է:

Փորձագետը նշել է, որ մարդկային օրգանիզմին չհարմարված կորոնավիրուսի տեսակի հայտնաբերումը կօգնի հասկանալ, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ վարակվելու համար: Բացի այդ, այն թույլ կտա ստեղծել առավել արդյունավետ դեղամիջոցներ և պատվաստանյութեր COVID-19- ի դեմ:

Քոնինգսը չի բացառել, որ ապագայում պատվաստանյութը կարող է անհրաժեշտ լինել նաև կենդանիներին: Արդեն ապացուցված է, որ որոշ կենդանիներ, մասնավորապես կատուներն ու շները, ենթակա են COVID-19-ով վարակման, բայց նրանք չեն կարող հեշտությամբ փոխանցել վիրուսը մարդկանց:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները