ԱՄՆ-ն ընդլայնում է Ալ-Հարիր ռազմաբազան Էրբիլում

17:29   26 Նոյեմբեր 2020    251

ԱՄՆ-ն ընդլայնում է Ալ-Հարիր ռազմաբազան Էրբիլում` նոր հրթիռային համակարգեր տեղակայելով, գրում է իրաքյան «Almaalomah» գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրը:

Տեղական աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ-ն վերականգնում եւ զարգացնում է ռազմական օդանավակայանն Էրբիլում: Նրա խոսքով` ԱՄՆ ուժերն ընդլայնում են Ալ-Հարիր ռազմաբազան` նոր հրթիռային համակարգեր եւ ուսումնական պլատֆորմներ մշակելով: Այս քայլերը ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգները մտադիր են ավելի երկար մնալ Իրաքյան Քրդստանում:

Աղբյուրը պնդում է, որ ԱՄՆ-ն նպատակ ունի Ալ-Հարիր ռազմաբազան Իրաքի եւ Մերձավոր Արեւելքի ամենամեծ հենակետերից մեկը դարձնել, իսկ նոր նախագծերը նպատակ ունեն ընդլայնել օդանավակայանը` ավելի շատ կործանիչներ տեղակայելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները