«ՌԴ-ը չի պատկերացնում՝ ինչպես կարելի է համաձայնության գալ Թրամփի հետ սպառազինության վերահսկողության հարցի շուրջ»

17:55   26 Նոյեմբեր 2020    261

Ռուսաստանը չի պատկերացնում, թե ինչպես կարելի է համաձայնության գալ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ սպառազինության վերահսկողության հարցի շուրջ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, հինգշաբթի՝ նոյեմբերի 26-ին, հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի ու Բելառուսի արտաքին գործերի նախարարների կոլեգիայի նիստի արդյունենքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Այժմ չեմ տեսնում, թե ինչպես կարելի է Թրամփի վարչակազմի հետ լրջորեն պայմանավորվել ինչ-որ բանի շուրջ՝ կապված սպառազինության վերահսկողության հետ», - ասել է Լավրովը՝ հավելելով, որ հաջորդ վարչակազմի պարագայում ևս ամեն ինչ հստակ չէ։

«Մենք չգիտենք՝ որը կլինի հաջորդ վարչակազմը, ինչ կարգավորումներ կունենա, քանի որ այնտեղ վերջնական արդյունքները դեռ չեն հայտարարում։ Սակայն արդեն իսկ սկսվել է գործերի փոխանցման ու նյութերին ծանոթացման գործընթացը։ Տեսնենք՝ ի վերջո ինչպիսի գնահատականներ ի հայտ կգան նրանց ուղեղում, որոնք հունվարի 21-ից հետո ձևավորելու են ԱՄՆ-ի նոր քաղաքականությունն ուղղված ռազմավարական կայունությանը», - նշել է ՌԴ ԱԳ նախարարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները