Ինչպես տեղեկացնում է
Hayatsk.info-ն՝ վկայակոչելով հայկական ԶԼՄ-ներին, ժամ 15;25-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահագանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կազաչի-Պոստ փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ նախասրահում հայտնաբերել են 36-ամյա Անտոն Պիսոկի դին:
Տեղում դատաբժիշկը զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ա. Պիսոկինը ծառայում էր Գյումրիում տեղակայված ՌԴ զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Հայաստան