Գերմանիան, հավանաբար, ստիպված կլինի մինչեւ մարտ երկարաձգել կորոնավիրուսի տարածումը զսպելու միջոցները

19:07   26 Նոյեմբեր 2020    255

Գերմանիան, հավանաբար, ստիպված կլինի մինչեւ մարտ երկարաձգել կորոնավիրուսի տարածումը զսպելու միջոցները:

Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլերի վարչակազմի ղեկավար Հելգե Բրաունը այն բանից հետո, երբ պաշտոնյաները համաձայնեցրել են մինչեւ դեկտեմբերի 20-ը կոշտ սահմանափակումները, հաղորդում է Reuters-ը:

«Առջեւում ծանր ձմեռային ամիսներն են: Մարտից հետո, հավանաբար, կկարողանանք պատվաստել ավելի շատ մարդկանց, եւ գարնանն ավելի հեշտ կլինի պահպանել վարակման ցածր մակարդակը»,-ասել է Բրաունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 22 268-ով եւ կազմել 983 588, իսկ մահացածների թիվն ավելացել է 389-ով եւ կազմել 15 160:

Նոյեմբերի 2-ին Գերմանիան «մեղմացված մեկուսացում» է սահմանել, որպեսզի զսպի երկրորդ ալիքը:

Դեկտեմբերի 1-ից մասնավոր հավաքները սահմանափակվել են մինչ 5 մարդ, մինչեւ Սուրբ Ծնունդը այդ թիվը կավելանա մինչեւ 10:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները