Ղրղզստանում ռուսերենը հնարավոր է զրկվի պետական լեզվի կարգավիճակից

19:18   26 Նոյեմբեր 2020    223

Ղրղզստանի սահմանադրական խորհրդի անդամ Սադիրդին Տորալիևը հանդես է եկել ռուսերենը պետական լեզվի կարգավիճակից զրկելու մասին առաջարկությամբ:

Այսպիսով, ըստ նրա, երկրում կխթանվի մայրենի լեզվի ուսուցումը: Այս մասին հայտնում են ղրղզական լրատվամիջոցները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Սա գուցե հնչում է արմատական, բայց իմ առաջարկությունն այն է, որ պետական լեզվի կարգավիճակ ունենա միայն ղրղզերենը: Մյուս բոլոր լեզուները մեր երկրում մենք կզարգացնենք, այլ օրենքների շրջանակներում»,- ասել է Տորալիևը:

Նա նշել է, որ վերջին տարիներին երիտասարդությունը դադարել է խոսել մայրենի լեզվով և նոր օրինագծով ղրղզերեն սովորելու «պահանջարկը» կմեծանա:

«Ինչու չեն սովորում ղրղզերեն, որովհետև դրա պահանջարկը չկա, պետք է ստեղծել այդ պահանջարկը: Միայն այդ դեպքում բոլորը կսկսեն սովորել և խոսել ղրղզերեն»,- ասել է նա:

Ռուսերենը ղրղզերենի հետ միասին Ղրղզստանի Սահմանադրությամբ համարվում է պետական լեզու:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղրղզստան  


Վերնագիրի այլ պիտակները