Գործընթացը կլինի փուլային։ Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հստակ ամսաթիվ չեմ կարող ասել, սակայն դա պետք է սկսվի մինչև Նոր տարի։ Սպասումներն այդպիսին են։ Կարևորն այն է, որ դա կամավոր է լինելու»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է
Hayatsk.info-ն։
Պեսկովը նաև ասել է, որ պատվաստման գործընթացը փուլային կլինի՝ հաշվի առնելով Ռուսաստանի աշխարհագրությունը և տարբեր նյութերի պահման առանձնահատկությունները։ Պեսկովի խոսքերով՝ խնդիրն այն է, որ փուլերի միջև միջակայքը լինի նվազագույնը, և հնարավորինս արագ պատվաստանյութով ապահովվեն բոլոր ցանկացողները։
Գործակալությունը նաև հաղորդել էր, որ Ռուսաստանում 1 օրում կորոնավիրուսով հիվանդացածների նոր հակառեկորդ է սահմանվել. վիրուս է հաստատվել 25.487 մարդու մոտ։ Մահվան դեպքերի թիվը նույնպես ավելացել է։ Նոյեմբերի 25-ին հաստատվել էր մահվան 507 դեպք, իսկ այսօր՝ նոյեմբերի 26-ին՝ 524 դեպք։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Պեսկով