Իսրայելի վարչապետը ներկայացվել է Նոբելյան մրցանակի

21:04   26 Նոյեմբեր 2020    206

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Անգլիայի լորդերի պալատի անդամ Դեվիդ Թրիմբլի կողմից ներկայացվել է խաղաղության Նոբելյան մրցանակի։

Ինչպես հաղորդում է Sputnik-ը, այս մասին ասված է Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած հայտարարությունում: Դեվիդ Թրիմբլը, ով Նոբելյան մրցանակ է ստացել 1998 թ., Իռլանդիայում խաղաղության համաձայնագրում իր ունեցած դերի համար, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) թագաժառանգ Մուհամեդ Բին Զայեդ Ալ Նահյանին առաջադրել է 2021 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Իսրայելի և արաբական երկրների հարաբերությունների կարգավորման համաձայնագրում կարևոր դերակատարներ լինելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հայտարարության մեջ նշված է. «Նոբելյան մրցանակի կոմիտեի կանոնների համաձայն՝ լորդ Թրիմբլի՝ վարչապետ Նեթանյահուին խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր առաջադրելու մասին որոշումը կհանգեցնի այս հարցի քննարկմանը հանձնաժողովում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները