Disney-ը համավարակի պատճառով աշխատանքից կազատի 32 հազար աշխատակցի
21:32
26 Նոյեմբեր 2020
249
Walt Disney Co-ն հայտարարել է 32,000 աշխատակիցների կրճատման մասին՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ առաջացած սահմանափակումների պատճառով:
Հիմնականում թեմատիկ այգիներում աշխատողները կազատվեն աշխատանքից: Այս մասին նշված է ընկերության հաշվետվության մեջ, որը նա ներկայացրել է Արժեթղթերի և բորսայի հանձնաժողով՝ գրում է tvrain.ru-ն:
Հեռացումները նախատեսվում են 2021-ի երկրորդ կեսին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:
Սեպտեմբերին Դիսնեյը հայտարարեց 28,000 աշխատակիցների աշխատանքից ազատելու մտադրության մասին: Ընկերության խոսնակի խոսքով՝ նոր ցուցանիշը ներառում է նախկինում հայտարարված կրճատումների քանակը: