Արգենտինայի մայրաքաղաքում մարդիկ հերթ են կանգնում Մարադոնային հրաժեշտ տալու համար (տեսանյութ)

21:48   26 Նոյեմբեր 2020    228

Հազարավոր մարդիկ են եկել Արգենտինայի նախագահական պալատի մոտ՝ հրաժեշտ տալու երկրի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Մարադոնային:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալության թղթակիցը, ժամեր առաջ արդեն կառավարական տան դիմացի հրապարակի ողջ երկայնքով հերթ էր գոյացել:

Մարդկանց շենք մտնել թույլատրում են ոչ մեծ խմբերով: Կարգուկանոնին հետևում են տասնյակ ոստիկաններ: Նախագահի վարչակազմից հայտնել են, որ հրաժեշտի արարողությունը կշարունակվի մինչև տեղի ժամանակով 16:00-ն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ վերջին անգամ պալատում հոգեհանգստի արարողություն տեղի է ունեցել 10 տարի առաջ, երբ մահացել էր երկրի նախկին նախագահ Նեստոր Կիրշները:

Հիշեցնենք, որ Մարադոնան կյանքից հեռացել է երեկ՝ 60 տարեկան հասակում: Մահվան պատճառ է դարձել սուր սրտային անբավարարությունը: Լեգենդար ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:



Hayatsk.info

Հեշթեգներ: Արգենտինա  


Վերնագիրի այլ պիտակները