Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, խոսքը Բոլոնիայում գործող Boarini Milanesi ընկերության պատրաստած աքսեսուարի մասին է: Այն ներկայանում է ծովակնի (ակվամարին) գույնով, պատրաստվել է ալիգատորի կաշվից:
Թանկարժեք պայուսակը զարդարված է 10 թիթեռնիկներով, որոնցից չորսը պատված են ադամանդներով, երեքը՝ շափյուղաներով, երեքը՝ տուրմալիններով՝ ընդհանուր 130 կարատ քաշով, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Ընկերության համահիմնադիրներից մեկի՝ Մատեո Ռոդոլֆո Միլանեզիի խոսքով՝ պայուսակը ստեղծվել է որպես հարգանքի տուրք իր հոր հիշատակին, որին կորցրել էր դեռ պատանի տարիքում: Պայուսակի դիզայնը ոգեշնչված է օվկիանոսով և շրջակա միջավայրի պաշտպանության անհրաժեշտության շուրջ ուշադրություն հրավիրելու խնդրով:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ երեք նման պայուսակ է ստեղծվելու: Ընկերությունը պատրաստ է յուրաքանչյուր վաճառված պայուսակի գնից 950 000 դոլար հատկացնել ծովերը պլաստիկե իրերից մաքրելուն:
Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ ամենաթանկարժեք կանացի պայուսակը համարվում է Mouawad 1001 Nights Diamond Purse դրամապանակը, որը պատրաստվել է սրտի տեսքով՝ 18 կարատանոց ոսկուց, 4517 ադամանդներից: Այն գնահատվել է ավելի քան 3 մլն դոլար:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Իտալիա