Ինչպես հաղորդում է Jerusalem Post-ը, անձրևների հետևանքով իշխանությունները ստիպված են եղել փակել երկաթուղային կայարանը, որոշ ճանապարհներ նույնպես արգելափակվել են: Ջրեղեղների հետևանքների դեմ պայքարում են արտակարգ ծառայությունները: Նշվում է, որ Կիներեթ լճի ջրի մակարդակը գիշերվա ընթացքում բարձրացել է 2,5 սմ, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Կան մարդիկ, որոնք տուժել են և բուժօգնության դիմել: Գիշերը հոսպիտալացվել է ցրտահարված 95-ամյա մի տղամարդ: 37 տարեկան ևս մի տղամարդ հիվանդանոցում է հայտնվել այն բանից հետո, երբ վերջինիս քշել-տարել է ջրի ուժեղ հոսանքը:
Իսրայելի բանակից հայտնել են, որ մի շարք ռազմական կառույցներ ևս տուժել են ջրհեղեղի հետևանքով: Կանխատեսումների համաձայն՝ ծանր օդերևութաբանական պայմանները երկրում կպահպանվեն մինչև հանգստյան օրերը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Իսրայել