Ընդունված բանաձևում եվրոպացի պատգամավորները հայտարարել են, որ Բոնդարենկոյի մահվան պատասխանատուն բելառուսական պաշտոնական իշխանություններն են։ Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել եվրախորհրդարանի 613 պատգամավոր, դեմ՝ 41-ը, 35-ը` ձեռնպահ: Այդ մասին հայտնում է DW- ն:
«Լուկաշենկոյի ռեժիմը իր ժողովրդի նկատմամբ անում է այն, ինչը մենք պետք է ներքին ահաբեկչություն կոչենք: Սպանվել է վեց մարդ, այդ թվում` Ռոման Բոնդարենկոն», – քննարկման ժամանակ ասել է Եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր Անդրյուս Կուբիլյուսը, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Բանաձևում ընդգծվում է, որ Բելառուսի իշխանությունները պետք է դադարեցնեն բռնություններն ու խոշտանգումները, ինչպես նաև ազատ արձակեն քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին: Պատգամավորները նշել են նաև, որ ԵՄ-ն պետք է աջակցի «Լուկաշենկոյի ռեժիմի հանցագործությունների» միջազգային հետաքննությանը և սկսի ապացույցների հավաքագրումը, ինչպես նաևայն, որ անհրաժեշտ է ներդնել պատժամիջոցների երրորդ փաթեթ, որտեղ կներառվեն նաև բելառուսական ընկերություններն և օլիգարխները:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Եվրախորհրդարան