Ջոնսոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիային դաժան ձմեռ է սպասվում՝ կորոնավիրուսի պատճառով

08:39   27 Նոյեմբեր 2020    221

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիային կորոնավիրուսի պատճառով դաժան ձմեռ է սպասվում, սակայն,COVID-19-ը կանխելու համար ձեռնարկված գործողությունները թույլ են տվել առողջապահական համակարգին խուսափել հիվանդանոցների ծանրաբեռնումից, հաղորդում է Reuters-ը:

«Հիմա մենք հիմք ունենք հուսալու, որ թեստավորման եւ պատվաստանյութերի համադրությունը մինչեւ գարուն կբերի սահմանափակումների դարաշրջանի ավարտին»,- ասել է Ջոնսոնը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Սակայն դրան հասնելու համար մենք նախ պետք է անցկացնենք դաժան ձմեռ, երբ մեր ազգային առողջապահական ծառայության ծանրաբեռնվածությունն ու ցուրտ եղանակը նպաստում են վիրուսին»,- հավելել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները