Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը չի սատարել Սենատի կողմից ընդունված բանաձեւը

09:24   27 Նոյեմբեր 2020    387

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը չի սատարում Սենատի կողմից ինքնահռչակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» ճանաչման մասին ընդունված բանաձեւի նախագիծը:

Այս մասին ասվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է Hayatsk.info-ն:

«Նոյեմբերի 25-ին Սենատը բանաձեւ ընդունեց, որով կոչ է արվում Ֆրանսիայի իշխանություններին ճանաչել ինքնահռչակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»: Քվեարկությանը նախորդող բանավեճի ընթացքում արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը հիշեցրեց Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումն այս հարցում, ասվում է հաղորդագրության մեջ: Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները