Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել իր իտալացի գործընկերոջ հետ

11:19   27 Նոյեմբեր 2020    156

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոյի հետ:

Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև ընդգծել 2020 թ. նոյեմբերի 9-ին լիակատար հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման մասին ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման կարևորությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրանք նշել են համատեղ հայտարարության կարևորությունը տարածաշրջանում կայուն խաղաղություն և զարգացում ապահովելու տեսանկյունից:

Նախարարները քննարկել են նաև երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև մտքեր փոխանակել միջազգային կազմակերպություններում համագործակցության ընդլայնման վերաբերյալ:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջեյհուն-Բայրամով  


Վերնագիրի այլ պիտակները