ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մատակարարումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից․ Թրամփ

12:26   27 Նոյեմբեր 2020    144

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթվանից ԱՄՆ-ում կսկսվեն կորոնավիրուսի պատվաստանյութի մատակարարումները:

«Ամբողջ աշխարհը տառապում է այս համավարակից, ոչ միայն մենք, ամբողջ աշխարհը: Մենք հաղթահարում ենք այս կորը, պատվաստանյութերը կսկսվեն բաժանվել հաջորդ շաբաթվանից» – հայտարարել է Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա հավելել է, որ դեղը առաջին հերթին մատակարարվելու է ամերիկյան հիվանդանոցներին: Այն կստանան արտակարգ իրավիճակների աշխատողները, բուժաշխատողները և տարեցները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները