Նևադայում հրաձգության հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վնասվածքներ ստացել

12:39   27 Նոյեմբեր 2020    147

Անկանոն հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել, չորսը վնասվածքներ են ստացել ԱՄՆ-ի Նևադա նահանգում, երկու կասկածյալներ ձերբակալվել են:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել Է «CNN» հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

Հենդերսոն քաղաքի ոստիկանությունը նոյեմբերի 26-ի առավոտյան, երբ ԱՄՆ-ում նշվում Էր Գոհաբանության օրը, սկսել Է հաղորդագրություններ ստանալ քաղաքի տարբեր շրջաններում տուժածների մասին: Ավելի ուշ ոստիկանությունը հայտնաբերել Է հինգ մարդու, որոնք հրաձգային վերքեր Էին ստացել:

Նրանցից մեկը՝ 22-ամյա մի տղամարդ, մահացել Է: Մյուս տուժածները հոսպիտալացվել են. ըստ նախնական տվյալների, նրանց ստացած վնասվածքները սպառնալիք են ներկամացնում կյանքի համար:

«Մենք կարծում ենք, որ կասկածյալները մեքենայով անցել են քաղաքում և անկանոն կրակել քաղաքացիների վրա՝ առանց ակնհայտ դրդապատճառների»,-հայտարարել են ոստիկանությունում:

Իրավապահ մարմինների տվյալներով՝ հրաձգությունից հետո սկսվել Է երկու կասկածյալների՝ 20-30 տարեկան սպիտակամորթ տղամարդու և 20 տարեկան կնոջ, որոնումը: Ավելի ուշ կասկածյալներին հաջողվել Է ձերբակալել հրաձգության հետ կապ չունեցող մեղադրանքներով: Այլ մանրամասներ չեն ներկայացվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նևադա  


Վերնագիրի այլ պիտակները