Դելիի ոստիկանությունը գազ եւ ջրանետեր Է կիրառել ֆերմերների ցույցերը ցրելու համար

12:57   27 Նոյեմբեր 2020    153

Հնդկաստանում Դելիի մայրաքաղաքային տարածքի ոստիկանությունը նահանգի սահմանի վրա արտասվաբեր գազ եւ ջրանետեր Է կիրառել ֆերմերների ցույցերը ցրելու համար, որոնք Նյու Դելի Էին ուղեւորվում բողոքի երթ անցկացնելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել Է «Indian Express»-ը:

Ոստիկանությունը նաեւ բողոքի մասնակիցներին հայտարարել Է, որ կորոնավիրուսի տարածման կապակցությամբ Դելիում արգելված են բոլոր հանրահավաքներն ու մարդկանց կուտակումները:

«COVID-19-ի պատճառով թողարկվել են հրահանգներ, որոնցով չեն թույլատրվում քաղաքական հավաքույթները, իսկ ֆերմերների պահանջը մերժվել Է: Եթե նրանք, այնուամենայնիվ, փորձ անեն, մենք սահմանին անձնակազմ են տեղաբաշխել, որպեսզի նրանց թույլ չտանք մտնել երկրի մայրաքաղաք»,-ասել Է Դելիի ոստիկանության կոմիսար Ս.Ն.Շրիվաստավան:

Երկօրյա բողոքը կազմակերպվել Էր ֆերմերների միավորումների կողմից, որոնք հանդես են գալիս գյուղատնտեսության բնագավառում նոր օրենքների դեմ:

Նոր օրինագծի համաձայն, ֆերմերները կկարողանան իրենք ապագա բերքի վաճառքի պարտավորագրեր կնքել ագրարային ընկերությունների հետ՝ վաղօրոք համաձայնեցված գնով, նաեւ ֆերմերներին թույլ Է տրվում իրենց արտադրանքը վաճառել պետական շուկաների սահմաններից դուրս:

Ընդդիմության եւ խոշոր ֆերմերական կազմակերպությունների առաջնորդները պնդում են, որ այդ օրինագծերը կասեցնում են երաշխավորված գներով հացահատիկի գնման ներկայում գոյություն ունեցող համակարգը եւ հանգեցնում խոշոր կորպորացիաների կողմից ֆերմերական տնտեսությունների կլանման:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները